Չնայած վերջերս շրջանառվող բազմաթիվ լուրերին, թե «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին այլևս չի վստահում ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին և մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո նրան աշխատանքից ազատել, «ռոսոներիներ»-ի մարզչական կազմում մոտ ժամանակներս փոփոխություններ չեն նախատեսվում:
Այս մասին իսպանացի լրագրողներին տեղեկացրել է ինքը` «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին:
«Ես վստահում եմ Ալեգրիին` ինչպես նախկինում: Արդեն հայտնել եմ նրան, որ հաջորդ մրցաշրջանում նույնպես աշխատելու է թիմի հետ»,- նշել է ակումբի նախագահը:






































