Amazon.com ընկերությունը հայտնել է, որ ցանկանում է ստեղծել կատակերգական և երեխաների համար նախատեսված հեռուստատեսային շոուներ, որոնք կհեռարձակվեն ընկերության վիդեո ծառայության միջոցով:
Reuters-ը հաղորդում է, որ այսկերպ Amazon-ը փորձում է արտադրել իր սեփական բովանդակությունը` ներառյալ վիդեոներ և էլեկտրոնային գրքեր, որոնք այնուհետև կվաճառի համացանցում իր միլիոնավոր հաճախորդներին:
Հաղորդվում է, որ մարդիկ հեռուստատեսային շոուների գաղափարներ կարող են տեղադրել ընկերության կայքում:









































