Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում, մայիսի 3-ին, տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին այտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Հայաստանի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին պատկանող «ԳԱԶել» մակնիշի ՊՆ 1819Տ համարանիշի և «Tager» մակնիշի E500MT23 համարանիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել և Էջմիածնի հիվանդանոց տեղափոխվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 21-ամյա շարքային Մ. Դավթյանը, ուղևոր` 31-ամյա մայոր Վ. Մուղդուսյանը, «Tager» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 59-ամյա Ալեքսանդր Ստեմինը և ուղևոր` 56-ամյա Գալինա Անատոլինան:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ասֆալտի մաքրման աշխատանք






































