Երկար տարիներ զինդատախազ աշխատած, այժմ գործազուրկ Գագիկ Ջհանգիրյանը, ով ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 9-րդ տեղում, չունի ո՛չ տուն, ո՛չ որևէ ներդրում կամ արժեթուղթ, և ո՛չ էլ որևէ եկամուտ:
ԿԸՀ-ից «Առաջին լրատվական»-ին տրամադրված գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ 2012թ. մարտի 1- ի դրությամբ նրա բանկային հաշվին եղել է ընդամենը 300 հզ. դրամ գումար:
Նա ունեցել է 1997 թ. արտադրության «Մերսեդես Բենց S500» մակնիշի 1 ավտոմեքենա: 8 մլն դրամը գերազանցող գույքի բաժնում նա հայտարարագրել է 19-րդ դարի 2 բրոնզե և 1 պղնձե արձան:








































