Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին բարեգործական միջոցառում է կազմակերպում՝ հաջակցություն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբամայի: Ինչպես հաղորդում է The Huffington Post առցանց պարբերականը, մայիսի 10-ին նախատեսվող միջոցառումը կարող է դառնալ տարվա ամենանշանակալի իրադարձություններից մեկը:
40 հազար դոլար արժողությամբ բոլոր 150 տոմսերը հաշված ժամերում վաճառվել են: Երկու տոմս՝ Քլունիի և Օբամայի կողքի տեղերը, խաղարկվում են վիճակախաղով:
Միջոցառումը դեմոկրատների գանձարան խոշոր գումար կբերի՝ մինչև 12 մլն դոլար: Այն տեղի կունենա Կալիֆոռնիայում՝ դերասանի նոր առանձնատանը: