Friday, 05 06 2026
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում

Հայոց գրական ժառանգությունը` սերունդների սեփականություն

Հունվարի 26-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ շատերիս համար կմնա որպես ամենահիշարժան օրերից մեկը: Իր բազմադարյա պատմությամբ, գրականությամբ և մշակույթով մշտապես պարծեցող հայ ժողովուրդը այդ օրը ձեռք բերեց իր գրավոր ժառանգությունը հավերժացնող և գալիք սերունդների համար մատչելի դարձնող հրաշագործ շտեմարանը: Ակադեմիական, մտավորական շրջանակներին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ալեք Մանուկյան» լեփ-լեցուն դահլիճում ներկայացվեց Հայկական թվանշանային գրադարանի նոր կայքը` DIGILIB.am-ը: Բացման խոսքով հանդես եկած ՀԱՀ պատվավոր Հարություն Արմենյանը, որը նաև ծրագրի ղեկավարն է, հակիրճ ներկայացրեց դրա առաքելությունն ու նպատակները, ինչպես նաև բոլոր այն գործառույթները, որոնք կոչված է կատարել գրադարանը: Երեկոն վարող Գարեգին Չուգասզյանը նշեց, որ սա պարզապես նոր կայքի ներկայացում չէ, այլ պատմական մի իրադարձություն, որը մեր քաղաքակրթական թռիչքի սկիզբն է խորհրդանշում:

Ամեն ինչ սկսվել էր դեռ 1990-ականների կեսերին, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ անհրաժեշտություն առաջացավ ապահովել դրանց ներդրումը հումանիտար գիտության, մասնավորապես` հայագիտության մեջ: Մի քանի նվիրյալների` ազգագրագետ Մերուժան Կարապետյանի (գիտական ղեկավար) և ռադիոֆիզիկոս Հովհաննես Կիզողյանի (տեխնիկական պատասխանատու) ջանքերով 1999թ. Հայաստանի ամերիկյան համալսարանում ամերիկահայ բարերար տիկին Ալիս Օհաննասեանի աջակցութեամբ հիմնվեց «Հայ դասական մատենագրութեան թուանշային» գրադարանը։ 2007-2008 թթ. «Թրփանջեան ընտանիքի հիմնադրամի» աջակցությամբ գրադարանը համալրվեց Արեմտահայ եւ Սփյուռքի գրականութեամբ։ Digilib-ի հին կայքը պատրաստված էր ոչ-յունիկոդ տառային համակարգով (1999-ին այլ կերպ չէր էլ կարող լինել), իսկ տեքստերը հնարավոր չէր որոնել, ներբեռնել: Դրանք, մեծ հաշվով, միայն ընթերցանության համար էին:

Թվանշանային գրադարանի նոր կայքն արդեն որակական լրիվ այլ չափորոշիչներով արված շատ լուրջ աշխատանք է: Այն ներկայումս ներառում է հայերեն գրավոր մշակույթի ավելի քան 600 հեղինակի շուրջ 2000 հուշարձան: Ինչպես ներկայացման ժամանակ հայտնեց նախագծի գիտական ղեկավար, պատմաբան, ազգագրագետ և մատենագետ Մերուժան Կարապետյանը, առաջիկա մեկ ամսվա ընթացքում շտեմարանը կհարստացվի ևս 1500 աշխատություններով: Արդեն իսկ հիշատակված Դասական մատենագրությունից և Արևմտահայ ու Սփյուռքի գրականությունից բացի, առցանց գրադարանում զետեղված է նաև հարուստ հայագիտական նյութ` առանձին բաժնով: 

Նախագծի հեղինակները ամեն ինչ արել են տեղադրված տեքստերի` առավելագույնս դյուրին և հարմարավետ օգտագործման համար: Բացի երեք հիմնական բաժիններում որոնելու հնարավորությունից, կարելի նավարկել նաև ըստ հիմնական թեմաների (բժշկություն, իրավունք, գեղարվեստական և այլն), ընտրություն կատարել ըստ հեղինակների և ըստ գործերի, վերջիններս դիտել` ունենալով բովանդակության ցանկը: Ընդ որում, աշխատանքները հասանելի են ինչպես HTML, այնպես էլ PDF ձևաչափով, բացի այդ` ներառում են մետատյալներ: Դրանք կարելի է էջանշել, պատճենել, որոնել և ներբեռնել, դասական գործերի դեպքում` տեսնել այս կամ այն բառի տարընթերցումները և այլն: Այսինքն, տրամադրված է ողջ գործիքակազմը թե՛ հարմարավետ ընթերցանության, թե՛ դյուրին և որակյալ գիտական հետազոտությունների համար:

Բացի այդ, գրադարանի հեղինակները խնդիր են դրել ապահովելու նաև անցյալի գրական նմուշների գրավչությունն ու հանրամատչելիությունը: Այդ նպատակով կայքի գլխավոր էջում հատկացված հատուկ բաժիններում պարբերաբար ներկայացվելու են ժամանակակից շարքային ընթերցողի համար հետաքրքրությունն ներկայացնող թեմաների վերաբերյալ դրվագներ և պատառիկներ` հատուկ սյունակներում, ինչպես, օրինակ, Հայոց խոհանոցի պատմություն, Աշխարհը հայերի աչքերով, Գիտե՞ք որ և այլն:

Նախագծի ներկայացումից հետո հնչեցին մի քանի բավականին տպավորիչ և հուզիչ ելույթներ: ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը, ողջունելով կատարված ահռելի աշխատանքը, խոստացավ, որ այս նախագիծը անպայման լինելու է Ակադեմիայի ուշադրության կենտրոնում և օգտագործվելու է վերջինիս կողմից, իսկ կոնկրետ ձևերի մասին որոշումը կկայացվի հետագայում: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը թվանշանային գրադարանի բացումը համեմատեց մաշտոցյան ժամանակաշրջանի հետ, իսկ իրականացնող թիմին անվանեց խիզախ նվիրյալներ և ճգնավորներ: ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը խիստ հուզված էր խոսում. նրա համար այդ ամենը մշակութային աննախադեպ տոն է, մեծագույն հպարտություն և քաղաքակրթական հաղթանակ: Արմակադ ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանն էլ, կարևորելով ռեսուրսի դերը հատկապես երիտասարդ սերնդի կրթման և զարգացման տեսանկյունից, տեղեկացրեց, որ դատարկ ձեռքերով չի եկել և նախագծին է նվիրաբերում մի քանի հայագիտական դոմենային անուններ, որոնք սկսվում են Armenianstudies-ով: 

Ուշագրավ է, որ նմանատիպ միջազգային լավագույն ռեսուրսներին չզիջող, իսկ տեղ-տեղ` անգամ գերազանցող գրական-գիտական-մշակութային այս կոթողը ի հայտ է գալիս մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում սկսել են գլուխ բարձրացնել սեփական ժառանգությունը ամեն գնով անտեսող, նսեմացնող և ամեն որակյալն ու բարձրակարգը միայն օտարի մեջ տեսնելու ու այդ ամենը հասարակության վզին փաթաթելու միտումները: Սեփական ազգի գանձերին, հնարավորություններին անհաղորդ, հետևաբար թերարժեքության անսահման բարդույթով տառապող այդ անձինք, որոնք, ցավոք, տիրապետում են հայոց անկախ հռչակված հայրենիքի պետական լծակներին, օտարալեզու դպրոցներ բացելու ու գաղութապետական լեզուն կառավարման և այլ հաստատություններ ներմուծելու մասին մտածել անգամ չէին հանդգնի, եթե Digilib-ի նման նախաձեռնությունները լինեին համատարած: Մյուս կողմից, սակայն, այսպիսի մասշտաբային ծրագրերի իրականացման համար պետական աջակցությունը անհրաժեշտություն է, և առանց պետության ֆինանսավորման այսպիսի գերհզոր պաշարի ստեղծումը հրաշքների և ոչ երբեք օրինաչափությունների դաշտից է: Ցավոք, մինչ այժմ արվածը անհրաժեշտ, բայց շատ փոքր մասն է միայն այն ամենի, ինչ դեռ պետք է արվի այս ոլորտում: Եվ այդուհանդերձ, հայ ժողովրդին կարելի է շնորհավորել. մենք այսօր համալրեցինք 21-րդ դարի առաջադեմ ազգերի շարքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում