Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 16 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, պայթյունը տեղի է ունեցել Հար քաղաքում՝ Բաջաուր շրջանի կենտրոնում՝ պակիստանա-աֆղանական սահմանի մոտ: Պայթյունի հավանական թիրախը եղել է ոստիկանության հսկիչ անցակետը, զոհերի մեջ կան ոստիկաններ:
Պայթյունն իրականացվել է մահապարտի կողմից: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Տարածաշրջանում ակտիվ են թալիբները և այլ զինված իսլամիստական խմբավորումներ:








































