Մոծակների ներկայությունը երբեք հաճելի չէ: Բայց երբ դրանց թիվը մեծանում է, դրանք իսկապես խնդիր են դառնում ու ստիպում իրենց դեմ պայքարել վճռական կերպով, օրինակ` օգտագործելով ավիացիայի հնարավորությունները: Ահա այսպիսի որոշում է կայացրել Շվեդիայի կառավարությունը` տեղի տալով Դալարնա նահանգի բնակչության անհանգստությանը, որոնք խիստ մտահոգված են Դալելվեն գետի շրջակայքում տարածված մոծակների մեծ քանակությամբ:
«Մարդիկ վատ են զգում մոծակների այդ մեծ քանակությունից»,- ասել է թագավորության շրջակա միջավայրի պահպանության նախարար Լենա Էկը «Աֆտոնբլադետ» թերթին տված հարցազրույցում: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը:
Մոծակների դեմ պայքարի նպատակով հատուկ դեղամիջոցներով ռումբերը կընդգրկեն 9 հազար հա մակերես:
Դրանց ոչնչացման համար կօգտագործվի Vectobac G դեղամիջոց, որը վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար:
«Կռմբակոծվի» 7 վարչական շրջան:







































