Հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը իր երիտասարդ զուգընկերոջը ծննդյան օրվա առթիվ ճոխ նվեր է գնել. 25-ամյակի առթիվ Կասպեր Սմարթը 50 հազար դոլար արժողությամբ սպիտակ պիկապ է ստացել: Սմարթը հին ավտոմեքենան փոխարինել է նորով հենց հաջորդ օրը: Նրան տեսել են ծննդյան հաջորդ օրն այն վարելիս: Այս մասին տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Լոպեսը նաև իր ընկերոջ համար հիանալի երեկույթ էր կազմակերպել Հոլիվուդի ամենաթանկ ռեստորաններից մեկում:
Twitter-ի իր բլոգում Լոպեսը գրել էր՝ հուսով է, որ այդ օրը իր սիրելիի համար կկարողանա դարձնել ծննդյան ամենալավ օրը:
Աղբյուրը նշում է, որ 30 հոգու համար նախատեսված խնջույքի կերակրացանկը նույնպես Ջենիֆերի մտահղացումն էր: Տոնական սեղանին դրվել էին բիֆշտեքս, հավով աղցան և այլ կերակրատեսակներ: Սեղանն աչքի է ընկել շամպայնի առատությամբ:











































