Սիրիայում հակամարտության մասնակից երկու կողմերն էլ հրաժարվում են իրականացնել խաղաղ կարգավորման ծրագրի պայմանները և խախտում են դրանք: Այս մասին հայտնել են Միավորված ազգերի կազմակերպության դիտորդները: Ինչպես հաղորոդվում է ՄԱԿ-ի Լրատվական կենտրոնի հաղորդագրության մեջ, հակամարտող կողմերը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն զինված բռնությունը կանխելու համար:
Խաղաղապահ գործողությունների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էրվե Լադսուսը հայտնել է, որ այժմ Սիրիայում աշխատում են ՄԱԿ-ի 24 զինվորակական անզեն դիտորդներ: Նրանք հետևում են կրակի դադրեցմանն ու Անանի ծրագրի մյուս դրույթների պահպանմանը: Բացի այդ, նրանց հանձնարարված է նպաստել ընդդիմության և իշխանությունների միջև երկխոսության ձևավորմանը:
Հիշեցնենք. Նախատեսվում է, որ մինչև մայիսի վերջը Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի դիտորդների թիվը կհասնի 300-ի:
Սիրիայում ավելի քան մեկ տարի չեն դադարում մարտերը իշխանական զորքերի և ընդդիմության զինված ջոկարտների միջև: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 9000 մարդ, շուրջ 230 հազար մարդ փախստական է դարձել, շուրջ մեկ միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի:










































