Հղիության առաջին երեք ամիսներին սթրեսի ենթարկվելը կարող է նորածնի մոտ երկաթի դեֆիցիտի պատճառ դառնալ, ինչը երեխայի մոտ հոգեկան և ֆիզիկական զարգացումը հետաձգելու ռիսկ է պարունակում: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով Մանկաբուժության ամերիկյան ակադեմիային:
Երկաթը կարևոր դեր է խաղում ներքին օրգանների, մասնավորապես ուղեղի զարգացման գործում: Նորածնի օրգանիզմում երկաթի քանակի վրա կարող է ազդել ապագա մայրիկի մոտ երկաթի պակասը, շաքարային դիաբետը և հղիության ընթացքում ծխելը:
Ուսումնասիրության համար հրավիրվել են իսրայելցի կանայք, որոնք իրենց հղիության առաջին եռամսյակում գտնվել են 600 ռմբակոծությունների ենթարկված մի շրջանում: Նրանց լույս աշխարհ բերած երեխաների մոտ երկաթի քանակն ավելի շատ է եղել, քան այն երեխաների մոտ, որոնց մայրերը հղիացել են ռմբակոծութուններից հետո:
Մասնագետները հղիներին խորհուրդ են տալիս հոգալ ապագա սերնդի առողջության համար՝ հնարավորինս զերծ մնալով սթրեսներից:










































