Բիլբաոյի «Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան իսպանացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ առաջիկա հանդիպումից իր ակնկալիքների մասին:
««Ռեալ»-ն արժանի է չեմպիոնի կոչմանը: Բայց մենք ջանք չենք խնայի հաղթանակի հասնելու համար: Հաջող մրցաշրջան ենք անցկացրել, որի զարդը կդառնա մրցաշարի լավագույն թիմի նկատմամբ տարած հաղթանակը:
Մեծագույն ակումբների հետ հավասար մրցակցության նպատակ ենք դրել մեր առջև: Շատ ափսոս, որ «Վալենսիա»-ն զիջել է «Մալագա»-ին: Դա զրկեց մեզ 4-րդ տեղը զբաղեցնելու նպատակով պայքարելու հնարավորությունից»,- նշել է Բիելսան:









































