Հունգարիայի խորհրդարանը այսօր Բուդապեշտում լիագումար նիստ կանցկացնի երկրի նոր նախագահ ընտրելու համար: Սպասվում է, որ Պալ Շմիտին կփոխարինի այդ պաշտոնի միակ հավակնորդ, Եվրախորհրդարանի 52-ամյա պատգամավոր Յանոշ Ադերը: Հիշեցնենք, Շմիտը հրաժարական էր տվել՝ իր գիտական աշխատանքի գրագողության հետ կապված սկանդալի պատճառով:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Ադերի թեկնածությունն առաջարկել է իշխող աջ-պահպանողական կոալիցիայի առաջնորդ, վարչապետ Վիկտոր Օրբանը: Հունգարիայի կառավարության ղեկավարի կարծիքով՝ նա ի վիճակի է երաշխավորել Հունգարիայի անվտանգությունը և սահմանադրական կարգի ամրապնդումը:
Ընդդիմադիր կուսակցությունների կողմից սեփական թեկնածու առաաջդրելու փորձերը տապալվել են, քանի որ նրանցից ոչ մեկին չի հաջողվել ստանալ խորհրդարանի պատգամավորների մեկ հինգերորդի աջակցությունը, ինչը բավարար չէ թեկնածությունը գրանցելու համար:
Հունգարիայի միակուսակցական խորհրդարանում նախագահի ընտրությունը կանցկացվի ուղղակի և գաղտնի քվեարկությամբ: Առաջին փուլում ընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն պատգամավորների երկու երրորդի ձայները: Անհաջողության դեպքում հաջորդ օրն անցկացվում է երկրորդ փուլը, որտեղ հաղթանակի համար անհրաժեշտ է պարզապես ձայների առավելություն ստանալ:
Հունգարիայի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը իր պարտականությունների կատարմանն է անցնում ընտրվելուց հետո ութերորդ օրը:










































