Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Սան Լուիս քաղաքում (Միսսուրի նահանգ) գտնվող Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում քննարկվել է Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցը:
Կոնֆերանսին մասնակցել են մի շարք փորձագետներ, ինչպես նաև ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը: Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծել են Հարավային Կովկասում ազգամիջյան հակամարտությունների, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը: Նրանց կարծիքով՝ դա անհրաժեշտ պայման է տարածաշրջանի հետագա զարգացման ու միջազգային համակարգին ինտեգրվելու համար: