Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը սահմանամերձ Այգեպար և Մովսես գյուղերի մոտ երեք հայ պայմանագրային զինծառայողների սպանության միակ ականատես՝ Բերդի 27-ամյա բնակիչ Արկադի Եսայանն իր տեսածն ամբողջությամբ արդեն պատմել է քննչական մարմնին:
Այս մասին երեկ «ՀԺ»-ի թղթակցին ասել է ինքը` Արկադին: Դեպքի մասին որևէ բան պատմել չի համաձայնել, ասել է, որ դրա իրավունքն առայժմ չունի: Բայց հայ պայմանագրային զինծառայողներին սպանողներն իսկապե՞ս ադրբեջանցիներն էին, թե՞ միջադեպը տեղի էր ունեցել հայերի միջև:
«էդ հաստատ ադրբեջանցիներ են եղել, մնացածը ասեկոսեներ են»,- պատասխանել է Արկադին: Նա հերքել է նաև, որ ապրիլի 26-ին ծառայակիցների հետ Բերդ քաղաք էր գնացել ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու նպատակով:
«Լրիվ սուտ խոսակցություն ա»,- ասել է նա:









































