ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր առաջադրված (6-րդ տեղ) Նաիրա Զոհրաբյանի հայտարարագիրը համեստագույններից մեկն է, չհաշված 3 բնակարանները՝ Երևանի Այգեձոր, Աբովյան և Ա. Խաչատրյան փողոցներում:
ԿԸՀ-ից «Առաջին լրատվական»-ին տրամադրված գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա չունի ոչ մի շարժական գույք, ոչ մի 8 մլն դրամը գերազանցող իր, ոչ մի արժեթուղթ կամ ներդրում, ինչպես նաև բանկերին պահ տված որևէ դրամական միջոց:
Ն. Զոհրաբյանի եկամուտը եղել է միայն ԱԺ աշխատավարձը՝ 3.5 մլն դրամ:









































