Thursday, 11 06 2026
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում

Անսպասելի չէր, որ Freedom House-ի զեկույցում ՀՀ-ն դարձյալ ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում է

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի համար անսպասելի չէր, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցում Հայաստանը դարձյալ ներկայացվում է որպես ոչ ազատ մամուլ ունեցող երկիր: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Կարծում եմ, որ նախորդ տարին հայաստանյան ԶԼՄ-ների համար բավական դժվարին էր, մանավանդ եթե հաշվի առնենք, որ լրատվամիջոցների դեմ մոտ 35 դատական գործեր են եղել: Շատ դեպքերում քննադատության համար ԶԼՄ-ների նկատմամբ փորձում էին հաշվեհարդար տեսնել, սակայն ոչ միշտ էր, որ դատական հայցերը պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման համար էին»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ հայաստանյան լրատվամիջոցների դեմ դատական գործերը զգալի դեր են խաղացել Freedom House-ի գնահատականների վրա:

Նրա խոսքով, իրավապաշտպան այդ հեղինակավոր կազմակերպությունն իր գնահատականները տալիս է՝ հաշվի առնելով տվյալ երկրում առկա, ԶԼՄ-ների վրա զգալի ազդեցություն թողնող քաղաքական և տնտեսական գործոնները, ինչպես նաև լրատվական դաշտը կարգավորող օրենսդրությունը:

Ամփոփելով՝ Աշոտ Մելիքյանը նկատեց, որ հիմնվելով իրենց կոմիտեի ունեցած տվյալների վրա՝ 2012-ի առաջին եռամսյակում լրատվամիջոցների վիճակը բավական բարելավել է: «Տեսնենք՝ ինչ կլինի այս տարվա մյուս ամիսներին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը, որը հիմնված է 2011 թվականի իրողությունների վրա։ Փաստաթղթում Հայաստանը դարձյալ ներկայացվում է որպես ոչ ազատ մամուլ ունեցող երկիր:

197 երկրներից 66-ը Freedom House-ը համարել է ազատ, 72-ը` մասամբ ազատ և 59-ը` ոչ ազատ:

Հայաստանի ցուցանիշներն այս տարի չեն փոխվել. ինչպես նախորդ տարի` 65 միավորն է բնութագրում երկրում մամուլի ազատությունը, այն դեպքում, երբ վատթարագույնը համարված Հյուսիսային Կորեան ունի 97 միավոր:

Հայաստանը այս տարի տեղ է գրավել Անգոլայի եւ Պակիստանի միջև։

Հարավային Կովկասում Հայաստանից ավելի լավ ցուցանիշներ ունի միայն Վրաստանը. այս երկիրը 3 միավորի առաջընթաց է ունեցել նախորդ զեկույցի համեմատությամբ` 55-ից բարելավել է դիրքերը 52-ի, և Freedom House-ը տարածաշրջանում ամենանշանակալի առաջընթացը հենց Վրաստանում է արձանագրել։

Ադրբեջանը մեկ միավորով հետ է գնացել ու 80 միավորով համարվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում