Լիգա 1-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ արդեն հայտնի են 2011/2012թթ. մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» և «Լավագույն մարզիչ» անվանակարգերում թեկնածուների անունները:
Անցյալ տարվա հավակնորդ Էդեն Ազարը, ով հանդես է գալիս «Լիլ»-ում, կմրցի «Մոնպելյե»-ի ֆուտբոլիստներ Օլիվյե Ժիրուի և Հուսեյն Բելհանդայի, ինչպես նաև «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Նենեի հետ:
«Լավագույն մարզիչ» կոչման համար կպայքարեն «Մոնպելյե»-ի մարզիչ Ռենե Ժիրարը, Ռուձի Գարսիան՝ «Լիլ»-ից, «Այաչո»-ի մարզիչ Օլիվյե Պանտալոնին, ինչպես նաև Անտուան Կուամբարեն՝ «ՊՍԺ»-ից, ով դեկտեմբերին իր տեղը զիջեց Կառլո Անչելոտիին:
Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 14-ին գեղեցիկ միջոցառման ժամանակ:








































