Երեքշաբթի՝ երեկոյան, 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Իզմիր շրջանում: Նախնական տվյալների համաձայն զոհեր և ավերածություններ չկան:
Ստորերկրյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 17:45-ին: Օջախը գտնվել է Իզմիրի ծոցում 12,2 կմ խորության վրա:
Թուրքական հեռուստատեսության փոխանցմամբ` երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում: Ցնցումները զգացվել են Թուրքիայի արևմուտքի և հյուսիսարևմուտքի շատ շրջաններում, այդ թվում` նաև Ստամբուլում:
Թուրքիայի տարածքի զգալի մասը տեղակայված է սեյսմիկ վտանգ ներկայացնող շրջաններում:
Թուրքիայում երկու ամենաուժեղ երկրաշարժները տեղի են ունեցել 1999թ. և խլել են մոտ 17 հազար մարդու կյանք: