Մայիսի 1-ին, ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում «Մայամի» լողափի մոտակայքում, հայտնաբերվել է դի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 16.02-ին փրկարարները Սևանա լճից դուրս են բերել Սևան քաղաքի բնակիչ, 72-ամյա Հրանտ Գուլոյանի դին և հանձնել իրավապահ մարմիններին:





































