Մարդաբանները նկատել են, որ հասարակությունում սեռային ընտրությունը շարունակվել է մինչև 19-րդ դարի կեսը: Դա հակասում է տարածված կարծիքին, ըստ որի՝ անցումը ագրարային հասարակության վերացրել է մարդկային պոպուլյացիայի ընտրության վրա ճնշումը: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences ամսագրում տպագրված հոդվածը:
Գիտնականներն ուսումնասիրել են եկեղեցական գրքերում 1760-1849թթ. ֆիննական մի քանի գյուղերի բնակիչների գրությունները: Հետազոտողները ուշադրություն են դարձրել մարդկանց թվաքանակին, որոնք ապրել են մինչև 15 տարեկանը, կյանքի ընթացքում ամուսնությունների քանակին և այլ հանգամանքների:
Նշված ժամանակահատվածն ու տարածքը հետազոտողների կողմից ընտրվել է այն պատճառով, որ այդ ժամանակ գյուղատնտեսությունը հասարակությունում բարձր զարգացվածության մակարդակի վրա էր:
Հեղինակները հաստատել են, որ ուսումնասիրված ժամանակահատվածում ծնվածների կեսը 15 տարուց ավելի չի ապրել, իսկ 20 տոկոսը չի ամուսնացել, հետևաբար՝ իր գեները չի փոխանցել հաջորդ սերնդին: Գիտնականները եզրակացրել են, որ գոյության պայքարը այդ ժամանակ ընթանում էր մի մակարդակով, որը ավելի քան բավարար էր օգտակար գենետիկ հատկություններ ընտրելու և վնասակարները մերժելու համար:
Ի դեպ, հողակտորներ ունեցողների և չունեցողների մոտ գենետիկ ընտրության վրա ճնշումը գրեթե նույնն է եղել: Այսինքն՝ նյութական կարողությունը ագրարային հասարակությունում չէր պաշտպանում հասարակության ներկայացուցիչներին միջավայրի բացասական ազդեցությունից:
Հետազոտողները նկատել են պոպուլյացիայի մեջ սեռային ընտրության առկայությունը, հատկապես տղամարդկանց մոտ: Ովքեր երկրորդ անգամ են ամուսնացել, միջին հաշվով թողել են ավելի մեծ սերունդ: Կանանց մոտ այդ կապը թույլ է: Պատճառը հավանաբար այն է, որ տղամարդիկ հաճախ են կրկնակի ամուսնության մեջ մտել ավելի երիտասարդ կանանց հետ:
Հետազոտության համահեղինակ Ալեքսանդր Կորտիոլի խոսքով՝ 200 տարի առաջ գենետիկ ընտրությունը որոշիչ է եղել մարդու՝ որպես տեսակի կազմավորման համար:






































