Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան արձագանքել է այսօրվանից Ադրբեջանում օտար, այդ թվում նաև թուրքական հեռուստասերիալների ցուցադրման վրա դրված արգելքին:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ իրենք ըմբռնումով են մոտենում Ադրբեջանի կառավարության որոշմանը. «Դա Ադրբեջանի որոշումն է, և մենք պետք է հարգենք այն: Մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ մենք պետք է նկարահանենք համատեղ ֆիլմեր ու հեռուստասերիալներ՝ մեր բարբառները մոտեցնելու համար»: