Իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունը պետք է արագ, մանրակրկիտ և արդար հետաքննություն իրականացնի Յուլյա Տիմոշենկոյի այն հայտարարության հիման վրա, որ իրեն ծեծի են ենթարկել Կոչանովյան քրեակատարողական հաստատությունում:
«Վրդովեցուցիչ է, որ Տիմոշենկոյին կարող էին ծեծի ենթարկել, որպեսզի ստիպեին գնալ հիվանդանոց՝ հակառակ իր կամքի: Այդ մեղադրանքները պետք է հետաքննվեն, իսկ կոպիտ վերաբերմունքի պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է Human Right Watch-ի եվրոպական և Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ Հյու Ուիլյամսոնը:
« Human Rights Watch-ը կոչ է անում ուկրաինական իշխանություններին գտնել համապատասխան որոշումը, որը կապահովեր Տիմոշենկոյի բուժումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Կազմակերպության կարծիքով` Տիմոշենկոյի ձերբակալությունը բացասաբար ազդում ներկայիս իշխանությունների նկատմամբ ժողովրդի ունեցած վստահության վրա:









































