Երևանի և Վարշավայի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր քննարկվեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հանդիպման ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հույս հայտնեց, որ Երևանի և Վարշավայի միջև ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ էլ ավելի կսերտանան և գործնական հիմքերի վրա կդրվեն:
Ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը` քաղաքապետը դեսպանին ներկայացրեց համագործակցության հնարավոր ոլորտները: Կողմերը կարևորեցին նաև Երևանի և Լեհաստանի քաղաքների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն