Tuesday, 30 04 2024
Շեշտել են տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում ՀՀ մասնակցության անհրաժեշտությունը
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը

Ահաբեկչություն Թաիլանդի հարավում. կան զոհեր և վիրավորներ

Թաիլանդի հարավում՝ Պատտանի մարզում, անջատողական զինյալների կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 6 զինվորական: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:

Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ զինվորականները երկու բեռնատար մեքենաներով և երկու պիկապով առավոտյան պարեկությունից հետո վերադառնում էին զորամաս: Կայանած մոտոցիկլետի վրա տեղադրված պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակառավարմամբ՝ այն պահին, երբ ավտոշարասյունն անցնում էր տեղի շուկայի մոտով:

Տեղի հեռուստաալիքներից մեկի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Պատտանի մարզի միակ թաղամասում, որտեղ հանվել էր 2004 թվից գործող ռազմական դրությունը:

Թաիլադնի ծայր հյուսիսի 3 մարզեր՝ Պատտանին, Յալլան և Նարաթիվաթը, ավելի վաղ մտնում էին Պատտանիի կիսաանկախ սուլթանության մեջ, որը բուֆերային գոտի էր Սիամի թագավորության (ներկայումս՝ Թաիլանդ) և Մալայայի բրիտանական գաղութների (ներկայումս՝ Մալայզիա) միջև: 20-րդ դարի սկզբին անգլո-սիամական մի շարք բանակցությունների արդյունքում սուլթանության տարածքն ամբողջությամբ անցավ Սիամի թագավորությանը և վարչականորեն բաժանվեց երեք մարզերի: Այդ ժամանակից սկսած՝ տարածաշրջանում, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են, ակտիվ են անջատողական շարժումները: Այս շարժումը հերթական անգամ ակտիվացել է 2004 թ.:

Հակամարտության ընթացքում Թաիլանդի ծայր հարավում ահաբեկչությունների և հրաձգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 5000 մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում