BBC կորպորացիան որոշում է կայացրել դադարեցնել ռադիոհեռարձակումները մի քանի լեզուներով, ինչը պայմանավորված է պետության կողմից ստացվող գումարների զգալի կրճատումներով: Այդ կրճատումների պատճառով կդադարեցվեն ադրբեջաներենով, ռուսերենով, սերբերենով, թուրքերենով և մի շարք այլ լեզուներով հաղորդումները, իսկ լրատվությունը կիրականացվի զուտ ինտերնետային կայքերի միջոցով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդհանրապես դադարեցվում են մի քանի գրասենյակների աշխատանքը կարիբյան ավազանում, աֆրիկյան հեռարձակումները պորտուգալերենով և այլն: Այս ամենը ընկերությունը չի կապում տվյալ գրասենյակների վատ աշխատանքի հետ, այլ բացատրում է միայն ֆինանսական դժվարություններով:
Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ կկրճատվի 650 աշխատատեղ: