Քրեական անցյալ ունեցող կորեացին բացել է սրճարան, ամենայն հավանականությամբ, զուգարանում տեսանկարահանումներ կատարելու նպատակով: Այս մասին հայտնում է mignews.com կայքը:
Այլասերվածը օգտագործել է տեխնիկայի վերջին նորույթները իր սեփական պոռնոհոլովակները նկարահանելու նպատակով: Շարժման սենսորը ֆիքսել է այն պահը, երբ կանայք հանել են հագուստը ու թաքցված մինի տեսախցիկը սկսել է նկարահանումը:
Տեսախցիկը պատահաբար հայտնաբերել է սրճարանի հաճախորդուհիներից մեկը ու բողոք ներկայացրել ոստիկանություն:
Ոստիկանությունը սրճարանատիրոջ համակարգչում հայտնաբերել է հարյուրավոր տեսահոլովակներ` սկսած 2011թ. մարտից:











































