Գիտնականները գնահատել են ժամանակակից Չինաստանում ազգանունների բազմազանությունը և հաստատել, որ ամենաքիչ բազմազանությունը նկատվում է էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում: Ամենաշատ բազմազանությունը նկատվել է միգրացիայի երկարատև պատմություն ունեցող շրջաններում՝ մասնավորապես Յանցզի գետի հովիտներում: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով American Journal of Physical Anthropology ամսագիրը:
1,28 միլիարդ չինացիների ազգանունների բաշխվածությունը հետազոտողները վերլուծել են 30 շրջաններում, 334 պերֆեկտուրաներում և 2811 բնակավայրերում: Յուրաքանյուր տարածքային միավորի համար հետազոտողնեը առանձնացրել են իզոնիմիա՝ թվային բնորոշում, որը արտացոլում է հավանականությունն առ այն, որ այդ տարածքում բնակվող առնվազն երկու մարդ պետք է ունենա նույն ազգանունը: Որքան մեծ է ազգանունների բազմազանությունը, այնքան փոքր է իզոնիմիան: Հետազոտության հեղինակներին հաջողվել է ավելի քան մեկ միլիարդ չինացիների մոտ ընդամնեը 7327 ազգանուն հայտնաբերել: Մինչդեռ օրինակ 18 միլիոն ամերիկացիներ մոտ այլ հետազոտողներ 900 հազար ազգանուն են հայտանբերել:
Չինաստանի բնակչության 1/5-րդ կրում է Վան, Լի և Չժան ազգանունները:
Ստացված արդյունքների հիման վրա հետազոտողները կազմել են Չինաստանի իզոնիմիայի քարտեզը:Պարզվում է՝ Յայնցզի գետը երկիրը բաժանում է ազգանունների քիչ և շատ բազմազանություն ունեցող հյուսիսի և հարավի: Ի դեպ, գետահովտներում բնակվողների մեջ ազգանունների բազմազանությունը առավելագույն է: Իսկ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածքներում բազմազանությունը քիչ է, քանի որ մարդիկ նախընտրում են ամուսնություններ կնքել իրենց շրջապատում:
Ազգանունների տարածվածության մասին տվյալները գիտնականներին թույլ կտան պատկերացում կազմել միգրացիոն գործընթացների վերաբերյալ:









































