Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Պալմերը ներկայացրել է լեգենդար նավի ճիշտ կրկնօրինակը կառուցելու նախագիծ: Նախագիծը նվիրված է Տիտանիկի նավաբեկության 100-րդ տարելիցին: Այն խորտակվել էր 1912 թվականի ապրիլի 15-ի գիշերը սառցաբեկորի հետ բախման հետևանքով:
«Տիտանիկ-2»-ը կառուցվի Չինաստանում և առաջին անգամ նավարկություն կիրականցնի 2016-ին՝ լողալով Մեծ Բրիտանիայից Նյու Յորք: Այն կունենա 270 մ երկարություն, 9 տախտակամած և 840 նավախցիկ, ինչպես «Տիտանիկը», որն այժմ գտնվում է Հյուսիսային Ատլանտիկայում՝ 3800 մ խորության վրա: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
«Տիտանիկ-2»-ը կունենա ժամանակակից կորպուսային կառուցվածք, շարժիչներ, տեխնիկական ապահովում, նավիգացիոն և անվտանգության համակարգեր:
Պալմերը իր կարողությունը դիզել է Չինաստան ածուխ և երկաթի հանքաքար մատակարարելով: Ավստրալացի գործարարի կարողություւնը գնահատվում է 3,7 մլրդ եվրո:








































