Երգիչ Նիկոլայ Բասկովը շտապ հոսպիտալացվել է «Ամուսնական գործակալություն» ծրագրի նկարահանումների ժամանակ:
Ինչպես հայտնում է MIGnews-ը, առայժմ կատարվածի մանրամասները ու ախտորոշումը հայտնի չեն:
Որոշ տեղեկությունների համաձայն` երգչի վիճակն այնքան վատ է, որ նրան անհրաժեշտ է շտապ վիրահատել: «Ռոսիա» հեռուստաալիքի աշխատակիցները կատարվածի մանրամասները չեն հաղորդում: Նրանք միայն հաստատել են, որ Բասկովի համար շտապօգնության մեքենա է եկել, ու հնարավոր է` երգիչը վատացել է գերհոգնածության պատճառով:
Վարկածներից մեկի համաձայն` նրա գերհոգնածությունը բազմաթիվ նկարահանումների հետևանք է, մեկ այլ տարբերակի համաձայն` առողջական վիճակի վատթարացման պատճառը խիստ դիետան է, որին վերջին շրջանում հետևում է Բասկովը, ու մարզասրահում ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը:
Բասկովի քաշի կտրուկ անկումը (կարճ ժամանակահատվածում նա նիհարել է 10 կգ-ով) չէր կարող չազդել նրա ինքնազգացողության վրա: Անձամբ Բասկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ներկայում բուժվում է:









































