Wednesday, 01 07 2026
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կեղծված ընտրությունների պարագայում բողոքի ալիքն անխուսափելի է. Վահան Հովհաննիսյան

Նախընտրական քարոզարշավը հիմնականում նորմալ է ընթանում. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Անընդհատ փորձում են կռիվներ հրահրել, կուսակցությունների միջև հավելյալ լարում մտցնել, սակայն ամեն բան մինչև այժմ նորմալ է»,- ասաց նա:

Անդրադառնալով սոցհարցումների տվյալներին՝ Հովհաննիսյանը մի անեկդոտ պատմեց. «Մի քաղաքացու փողոցում հարցնում են՝ ո՞ւմ ես քվեարկելու, ասում է՝ ՀՀԿ-ին: Ասում են՝ դե լավ, չես ուզում՝ մի ասա:

Սոցիոլոգներն իրենք էլ իրենց ներկայացրած թվերին չեն հավատում: Օրինակ՝ ռուսական ՎՑԻՕՄ-ը վարկաբեկված կրեմլյան կառույց է, ուրեմն պատկերացրեք՝ որքան «ճշմարտություն» կա նրա ներկայացրած ցուցանիշների մեջ: Ակնհայտ է, որ Հայաստան հրավիրվում են ոչ այնքան մաքուր սոցիոլոգիական կազմակերպություններ, որոնք ինչ թվեր ուզեն՝ կարող են ներկայացնել:

Միաժամանակ գիտակցաբար քվեարկողների տոկոսը սկսում է աճել: Սա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ մենք կարող ենք կրկնապատկել ՀՅԴ ներկայությունն ԱԺ-ում»:

Լրագրողներից մեկի հարցին՝ եթե ընտրությունների արդյունքները չգոհացնեն Դաշնակցությանը, պատրա՞ստ է քաղաքական այդ ուժը դուրս գալ փողոց, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ բողոքելու տեղ չեն ունենա, եթե համոզված լինեն, որ ժողովուրդն է քիչ թվով ձայներ տվել իրենց:

«Ժողովրդի «սիմպատիան» անկանխատեսելի բան է: Երբեք չես իմանա՝ ինչ կլինի այս առումով, բայց եթե տեսնենք, որ խարդախությունը տեղի է ունեցել պետական մակարդակով, այդ ժամանակ բողոքի ալիքն, իհարկե, անխուսափելի է: Միաժամանակ, մինչև փոողոց դուրս գալը կան մի շարք ատյաններ»,- նշեց նա:

ՀՅԴ գործիչը պատրաստակամություն հայտնեց հրապարակային բանավեճ ունենալ բոլոր քաղաքական ուժերի առաջին հորիզոնականի թենածուների հետ, քանի որ համոզված է Դաշնակցության ծրագրային դրույթների ճշմարտացիության մեջ:

«Ես պատրաստ եմ ստորագրել մեր նախընտրական ծրագրի յուրաքանչյուր բառի տակ: Ես գիտեմ, որ հնարավոր է 200 հազար նոր աշխատատեղեր ստեղծել, հնարավոր է նաև մեր մյուս դրույթների իրականացումը»,- ասաց Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում