Էշի բախտը ինչպես ասում են, ոչ մի տեղ չի բերում։ Նրա միսը, թեև ուտելու համար թույլատրելի է, բայց համային հատկանիշներով զիջում է խոզի, տավարի, ոչխարի «մսային» համերին։ Էշի միսը, գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքերով, ավելի կոպիտ է, ծանրահամ եւ ծանրամարս։ Եվ երևի դա է պատճառը, որ հայաստանյան «մսանենգները» տավարի փոխարեն ձիու միս վաճառում են, բայց խուսափում են էշի միս վաճառելուց: Այնուամենայնիվ, այն ասիական որոշ երկրներում օգտագործվում է։