Associated Press գործակալության հաղորդմամբ, Google ընկերությունը պատրաստվում է աշխատանքի ընդունել 6,200 աշխատակցի, որոնք կներգրավվեն ընկերության նոր ծրագրերի իրագործմանը:
Այս պահին ընկերությունում աշխատում է 24 հազար 400 մարդ: Ընկերությունից հայտնել են, որ նոր աշխատակիցներ են անհրաժեշտ ԱՄՆ-ում գործող տարբեր մասնաճյուղերում։
Հետաքրքիր է, որ Yahoo!-ն հայտարարել է իր աշխատակազմի 1%-ի հեռացման մասին: «Առաջին լրատվականը» տեղեկացրել է, որ, այդուամենայնիվ, անցած տարվա կտրվածքով Yahoo!-ն ունեցել է 105% եկամուտ՝ չնայած հասույթի գումարը նվազման միտում է ցուցաբերել: