Եվրախորհրդարանի` Ռումինիայից ընտրված պատգամավոր Նորիկա Նիկուլաեն հարցազրույց է տվել APA գործակալությանը և ասել, որ Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունները մտահոգություն են առաջացնում: «Ես Հայաստանից պահանջել եմ դուրս գալ ադրբեջանական տարածքներից: Հույս ունեմ, որ Հայաստանը բանակցություններ կսկսի դրա իրականացման համար»,- հայտարարել է Նիկուլաեն` այդպես էլ չմանրամասնելով, թե իրեն որտեղից այդպիսի պահանջ ներկայացնելու իրավասություն:
Պատգամավորուհու կարծիքով, պատմական արդարությունը Ադրբեջանի կողմն է, չնայած Հայաստանն ունի հզոր լոբբի և փորձում է ցույց տալ իր իրավացիությունը: