Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Տանողների երկիրը

Թեև շատ հաճախ կարելի է հանդիպել քամահրական վերաբերմունքի խոսակցական-ժարգոնային հայերենի հանդեպ, այդուհանդերձ, լեզվի այդ հատվածը լավագույնս բնորոշում է բազմաթիվ ներհայաստանյան իրողություններ, որոնք հնարավոր չէ արտահայտել գրական հայերենով:

Այդպիսի բառ-հասկացություններից մեկն էլ «տանել»-ն է: «Տանել»-ը գրեթե հավասարազոր է գրական հայերենի «գողանալ» բառին, բայց եթե նրա գրական հոմանիշը պախարակելի, վատ բան անելու իմաստ է արտահայտում, ապա ինքը` «տանելը» զուտ դրական իմաստ ունի: «Տանելու» համար մարդ պետք է ճարպկություն, խելք, հնարամտություն և խիզախություն ունենա: Իսկ նշվածները ոչ միայն դրական, այլև ավելին` հպարտանալու իմաստներ են արտահայտում: Հետևաբար` տեսնում ենք, որ ներհայաստանյան իրականության մեջ հենց թեկուզ լեզվական մակարդակում խրախուսվում է գողությունը, իսկ դա էլ, իր հերթին, նշանակում է, որ հասարակական լեզվական «իդեալներից» մեկը հակահասարակական բնույթ ունի:

«Տանել» բայն ունի հայերենի քերականությանը բնորոշ ամբողջ բայական հարացույցը, որի մեջ է մտնում նաև «տանող» դերբայը, որն էլ իր հերթին ձեռք է բերել գոյականի իմաստ: «Տանող»-ը մի մարդ է, ում մասնագիտությունը, հիմնական զբաղմունքը տանելն է: Սա ևս «հարգանքի արժանի» բառ է, քանի որ ենթադրում է նույն հատկանիշները, ինչը առկա էր «տանել» բայի բառիմաստում: Այսպիսով, տեսնում ենք խոսակցական հայերենում ժամանակակից հայ մարդու մի տեսակի ձևակերպում, ում ասում են «տանող»: Խորհրդային տարիներին խոսակցական հայերենում կար «ցրել» բայը, որը նշանակում էր «փախցնել, գողանալ» և դեռևս ուներ որոշակի բացասական իմաստ: Բայց նրա հոմանիշը «ազատագրվեց» բացասական իմաստից:

Գուցե հարգելի ընթերցողը, ով չի ուզում որևէ առնչություն ունենալ ժարգոնային հայերենի հետ, արդեն նյարդայնացավ` մտածելով, թե ինչ կարիք կա այսքան անդրադառնալու մի բառի, սակայն հարցն այն է, որ մեր ներկայիս իրականության մեջ «տանել» բառը չափազանց խոր և, իմ կարծիքով, ավերիչ նշանակություն ունի: Եթե ուշադիր նայենք մեր ներհասարակական-ներպետական հարաբերություններին, կտեսնենք, որ այդ բառը ոչ միայն հատկանիշ է արտահայտում, այլև ինքնին բնութագրում է իրականությունը:

Արդեն բավական երկար ժամանակ է` առաջացել է հայի մի տեսակ, ով մտածում է միայն, թե ումից ինչ կարելի է «տանել»: Ընդ որում` հատկանշական է այն, որ «տանել»-ը արժանանում է հասարակական խրախուսանքի, քանի որ ենթադրում է «տղամարդկային» մի շարք հատկանիշների առկայություն: Ինչո՞ւ տեսակ, այլ ոչ թե խավ: Որովհետև «տանողների» կարելի է տեսնել հասարակության բոլոր մակարդակներում` ունեզուրկից մինչև բարձրաստիճան պաշտոնյա: «Հայկական» առանձնահատկություն է նաև այն, որ «տանել» կարելի է սկզբունքորեն ամեն ինչ` փողից սկսած մինչև գաղափարներ: Օրինակ` չափազանց «հարգի» է հետաքրքրության համար սրճարաններից կամ այլ «օբյեկտներից» մանր իրեր` մոխրամաններ, բացիչներ, բաժակներ, սառույցկոտրիչներ, աղամաններ «տանելը»` որպես ընկեր-հարազատների մոտ հպարտանալու լավագույն նշան: Բայց հարցն այն է, որ այստեղից միայն սկսվում է:

Հիմա ավելի մանրամասն. կարելի է «տանել» կենցաղային մանր իրեր, փող, ավտոմեքենա, տուն (ներսի գույքի իմաստով), ավելի բարձր մակարդակում` պետական բենզին, ունեցվածք, «օտկատ», հողակտոր, շինություն, բյուջե: «Տանել» կարելի է նաև ավելի անձնական հարաբերություններում` ուրիշի կնոջը, ամուսնուն, հովանավորին, բարեկամին: «Տանելը» կա նաև մտավոր-«ինտելեկտուալ» մակարդակում` գիտական աշխատանք, գեղարվեստական ստեղծագործություն, հեռուստատեսային հաղորդման գաղափար: Եվ որ ամենասարսափելին է` քաղաքական կարգախոսներ ու նշանաբառեր` «Առաջ, Հայաստան» (Forza Italia, Вперед Россия), «Քեզ համար, Հայաստան»: Իսկ սա էլ, իր հերթին, նշանակում է, որ նույնիսկ քաղաքական նպատակների և ինքնագիտակցության մակարդակում ընդունում ենք, որ մենք «տանողներ» ենք: Իհարկե, պետք է փառք տալ Աստծուն, որ գոնե Ղարաբաղի համար օգտագործվում են «ազատագրություն, ինքնապաշտպանություն» բառերը, այլ ոչ թե «տանելը»: Չնայած եթե մարդիկ, իրոք, այդքան շատ են սիրում այդ բառը և աշխարհը վերաիմաստավորում են նրա միջոցով, գուցե ավելի ճիշտ և հասկանալի կլիներ, եթե Անկախություն հռչակելու փոխարեն օգտագործվեր «Անկախությունը տանել» բառակապակցությունը: Կամ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու փոխարեն` «ընտրություն տանել» բառակապակցությունը:

«Ժամանակ»
13 հոկտեմբերի, 2010թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում