Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Բրիտանիայի վարչապետի երեխաների դայակը ծխում է և չարախոսում. բրիտանական մամուլ

Բրիտանական մամուլն անհանգստացած է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի երեխաների ճակատագրով: Լրագրողները պարզել են, որ նրանք նոր դայակ ունեն, որը ծխում է և չարախոսում: Համենայնդեպս, նա այդ մասին նշել է սոցիալական ցանցում լրացրած հարցաթերթիկում, որը հրապարակվել է բրիտանական մամուլում:

Դևիդ և Սամանտա Քեմերոնները դայակ են վարձել հատուկ գործակալության միջոցով՝ պայմանագիր կնքելով 24-ամյա ավստրալուհի Սեմի Սթրենջի հետ, որից հետո նրա հետ մի քանի անգամ զրուցել են Skype ծառայության միջոցով:

Ապագա դայակն անցյալ տարի ավարտել է համալսարանը, որտեղ մասնագիտացել է «միջոցառումների կազմակերպման ոլորտում»: Դրանից հետո նա աշխատել է գովազդի գծով մենեջերի օգնական Ավստրալիայի Մելբուռն քաղաքի հեռուստաընկերությունում:

Բուհում սովորելու տարիներին սոցիալական կայքում իր տվյալները մուտքագրելիս Սեմին նշել է, որ իր գլխավոր երազանքն է դուրս չմնալ համալսարանից և դիպլոմ ստանալ: Բացի այդ, նա նշել է, որ չի սիրում անկողնուց վեր կենալ:

Այն հարցին՝ չարախոսո՞ւմ է ինքը, թե՞ ոչ, պատասխանել է՝ այո, և անպատշաճ արտահայտություններ ավելացրել: Հարցին՝ օգտագործո՞ւմ է ալկոհոլ, պատասխանել է. «Այո, գրողը տանի»: Նա նաև նշել է, որ երբեմն գողություն է կատարում խանութներից, թմրանյութեր չի օգտագործում:

Չնայած Սեմին երեխաների հետ աշխատելու փորձ չունի, բայց նա դուր է եկել վարչապետի ընտանիքին, և նրանք որոշել են նրան աշխատանքի ընդունել:

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ հրապարակված հարցաթերթիկում պատասխանները կատակով են տրվել և չեն արտահայտում նրա իրական հայացքները կյանքի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում