Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Այո՛, ես պաշտպանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գաղափարը. Գագիկ Ծառուկյան

Ռուսական «Ռոսիյսկայա գազետա» թերթն իր ապրիլքսանվեցյան համարում «Հույսի գարուն» խորագրով ընդարձակ հարցազրույց է հրապարակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից որոշ հատվածներ:

Հայաստանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս քաղաքական կարևորագույն իրադարձության հետ հայ ժողովուրդը մեծ հույսեր է կապում ու ակնկալում ոչ միայն երկրի տնտեսական վիճակի բարելավման, բարեկեցության ու կենսամակարդակի բարձրացման իրական արդյունքներ, այլև եղբայրական ռուս ժողովրդի հետ բազմակողմանի կապերի ամրապնդում: Սակայն վերջին շրջանում ռուսական ու հայկական փորձագիտական շրջանակում ավելի շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը սկսել է շարժվել Արևմուտքի ուղղությամբ: Այդպե՞ս է դա արդյոք: «Ռոսիյսկայա գազետայի» թղթակցի այս և այլ հարցերին է պատասխանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյան.- Դա այդպես չէ: Այս, Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Մեր երկրի խնդիրն է ապրել կայուն ու խաղաղ տարածաշրջանում, համագործակցել բոլոր շահագրգիռ պետությունների հետ, աշխարհում ունենալ մեծաթիվ ընկերներ, ընդ որում, իր հերթին, նրանց համար մնալ հուսալի ու կանխատեսելի գործընկեր:

Դրա հետ միասին մեր արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունն է Մեծ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խորացումը ռազմավարական գործընկերության ոգով: Մեր բազմակողմանի կապերը հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում` քաղաքական, ռազմական, գիտական, մշակութային, հումանիտար և այլն:

Հայաստանն ու Ռուսաստանը սերտ համագործակցում են Անկախ պետությունների համագործակցության շրջանակում, որի 20-ամյակն է վերջերս նշվել:

Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամներից է, և մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ի գործունեությանը ակտիվ մասնակցությունը լավագույնս կնպաստի մեր պետության անվտանգության ապահովմանը:

Միջազգային ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական բնույթի համագործակցության մնացած բոլոր ձևերը կարող են միայն ամբողջացնել անվտանգության ձևավորված համակարգը:

Հայաստանը նաև «ԵվրԱզԷՍ»-ում դիտորդ է: Ռուսաստանը մեր խոշորագույն ֆինանսատնտեսական գործընկերն է, և մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում նոր խոշորագույն նախագծերի իրականացման համար փոխշահավետ հիմքի վրա ու ի բարօրություն մեր ժողովուրդների:

Ռուսաստանում ապրում է աշխարհում խոշորագույն հայկական համայնքը, որը միլիոնավոր թելերով կապված է պատմական հայրենիքի հետ: Հայերը Ռուսաստանում ու ռուսները Հայաստանում ամուր կապում են մեր երկու` պատմականորեն մոտ ժողովուրդներին:

«Ռոսիյսկայա գազետա».- Դուք ակտիվ պաշտպանում էիք Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի` հետխորհրդային երկրների տարածքում Եվրասիական միության ստեղծման նախաձեռնությունը: Ինչո՞վ է այդ գաղափարը ձեզ համար գրավիչ:

Գագիկ Ծառուկյան.- Այո՛, ես պաշտպանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գաղափարը: Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը արդեն ստեղծել են Եվրասիական տնտեսական միություն, և այս միջազգային միությունը կոչված է բացահայտել դրա անդամների տնտեսական ներուժը:

Նոր ինտեգրացիոն ձևաչափով բոլոր հետխորհրդային երկրների տարածքում Եվրասիական միության ստեղծման գաղափարն ավելի հավակնոտ է: Չէ՞ որ այն ընդգրկում է ոչ միայն տնտեսությունը, այլև փոխգործակցության մյուս ոլորտները:

Այսօր մենք նկատում ենք, որ մեր ընկերները ԱՊՀ-ում ու Բալթյան երկրներում ուշադիր հետևում են այս նախագծի զարգացմանը ու սպասում են լավ արդյունքի: Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի նախագահության տարիներին դարձյալ դարձել է ձգողականության ու ազդեցության համաշխարհային բևեռներից մեկը:

Իր հերթին մենք արդեն հայտարարել ենք այն մասին, որ պատրաստ ենք ակտիվ աշխատել Եվրասիական միության ստեղծման գաղափարների տարածման հարցում: Դրա ապացույցն է «Եվրասիական միության ձևավորման հարցում հասարակական կազմակերպությունների դերը» միջազգային ֆորումը, որը մենք այս օրերին անցկացնում ենք Երևանում ռուսական «Եվրասիական համագործակցության զարգացում» հիմնադրամի հետ համատեղ: Ֆորումին մասնակցում են ԱՊՀ-ից ու Բալթյան երկրներից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դա առաջին, բայց ոչ վերջին միջոցառումն է այս տարի, որը մենք անցկացնում ենք Եվրասիական ինտեգրացիայի թեմատիկայով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում