Ամերիկյան իշխանությունները կարող են կիբեռհարձակումները կիրառել թշնամիներին հարվածներ հասցնելու նպատակով: Նման հայտարարությամբ հանդես է եկել կիբեռղեկավարության հետախուզության կառավարման ղեկավար կոնտր-ծովակալ Սամուել Քոքսը:
Քոքսի խոսքերով` «կիբեռզենքի» կիրառումը հնարավոր է միայն գործողության վերաբերյալ համաձայնությունից և կառավարական ամենաբարձր մակարդակով հաստատումից հետո: Դրա հետ մեկտեղ նա ընգծել է, որ Վաշինգտոնում հավասարակշռված են մոտենում կիբեռհարձակման կիրառման հնարավորությանը, քանի որ դրանք սովորաբար ուղեկցվում են «բացասական կողմնակի ազդեցություններով»:
Քոքսը հավաստիացրել է, որ թշնամին չի կարող երկրի տարածքում լիովին շարքից հանել ինտերնետը կամ էլեկտրալարերը, քանի որ դրանք ստեղծվել են խոշոր հարձակումներին դիմագրավելու հաշվարկով:
Դրա հետ մեկտեղ ավելի վաղ UGNazi ցանցահենային խմբավորումը հայտարարել էր այն մասին, որ բարեհաջող կերպով շարքից հանել է Կենտրոնական հետախուզական վարչության կայքը:
Նշենք, որ դեռևս մարտ ամսին ԶԼՄ-ները գրել էին, որ Պենտագոնը ջանքեր է գործադրում նոր սերնդի կիբեռզենք ստեղծելու ուղղությամբ: