Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Մարդին-Դիարբեքիր ճանապարհին պայթել է թուրքական ռազմական ավտոշարասյունը: Նախնական տվյալներով՝ պայթյունն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:
Վերջիններս ճանապարհին տեղադրել են հեռակառավարվող պայթուցիկ, որն էլ գործի են գցել թուրքական ռազմական ավտոշարասյան անցնելու ժամանակ: Պայթյունի հետևանքով վիրավորվել են մի քանի զինծառայողներ, որոնք փոխադրվել են մոտակա հիվանդանոցներ: Տարվում է հետաքննություն: