Տոկիոյի բորսայի փակմանը Nikkei ինդեքսը նվազել է 2.09%-ով: Վերլուծաբանների կարծիքով` դա կապված է ճապոնական արժույթի` իենի շարունակական արժեւորմամբ: Աշխարհի ամենախոշոր ավտոարտադրող ընկերության`Toyota Motor Co.-ի բաժնետոմսերը, նվազել են 1,6%-ով, Honda Motor Co.-ն կորցրել է 1,7%, Nissan Motor Co.-ն 1,1%, Mazda Motor 5%, Marucha Nichiro 5,7%, Mitsubishi Chemi 3,5%:
Nikkei 225 ինդեքսը նվազել է 200,24 կետով` կազմելով 9388,64: