Friday, 26 04 2024
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի գոյատևման խնդիրն է՝ առաջին հերթին Հայաստանում

Ապրիլի 24-ը մեր ընտանիքներում քարոզված դաստիարակությունն է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայ-շվեյցարական ընկերության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը`խոսելով Հայոց ցեղասպանության, սփյուռքի երազանքների շուրջ:

Նա նշեց, որ ապրիլի 24-ը ոչ միայն Ցեղասպանության ճանաչման խնդրի հետ է կապված, այլ ընդհանրապես այսօր ժողովրդի գոյատևման մասին է խոսքը, և դա ոչ միայն սփյուռքում, այլև առաջին հերթին Հայաստանում:

Ըստ նրա` ապրիլի 24-ը պետք է մեզ հիշեցնի մեր ժողովրդի արժանապատվության մասին: «Պարզ է, որ այդ օրը, իբրև խորհրդանիշ, հայության ոչնչացման փորձի սկիզբն է, սակայն մենք չպետք է մոռանանք, որ հայությունը 1915 թվականից 97 տարի անց ոչնչացման եզրին է հասել, այդ ոչնչացման ձևերը տարբեր են, վտանգը միշտ շարունակվում է մտավորական և հոգեպես ոչնչացման ճանապարհով: ԽՍՀՄ շրջանում 3 մլն 500 հազար մարդ կար, որոնց շարքում 500 հազարը օտարերկրացիներ, այսօր սաստիկ պակասել է թիվը, և մենք պետք է հարց տանք, թե ի՞նչ է արվում, որպեսզի այս տեսակ հոսանքը վերանա: Չեմ ուզում մոռանալ նաև այն մարտահրավերները, որոնք մեր առջև միշտ են եղել մանավանդ՝ Ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ: Ապրիլի 24-ն ամենօրյա պայքար է: Յուրաքանչյուրիս վրա է այդ պատասխանատվությունն այդ պայքարը տանելու»,- նշեց Ս. Շահինյանը` հավելելով, որ լավ կլիներ, որ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում կարողանայինք միասնական այդ պատասխանատվությունը կրել, որպեսզի հայի երազները մասամբ կարողանանք ի կատար ածել:

Նրա խոսքով` մեր պատասխանատվությունն է ժողովրդի առջև այնպիսի նպատակներ դնել, որոնք երազային չեն, այլ ճիշտ են և ռեալ: Սարգիս Շահինյանի համոզմամբ` Ցեղասպանության մարտահրավերը մեր առջև դրվել է, որպեսզի մենք կարողանանք մեր ժողովրդի անվտանգությունն ապահովել: Նա նշեց, որ այդ պատասխանատվության մեծ բաժինն ընկած է այսօրվա իշխանությունների վրա. ինչ արվում է և վերաբերում է Ցեղասպանության հետևանքների ապաքինմանը՝ միայն ճանաչման խնդիրը չէ, թուրքերի մեջ իրականությունը տարածելու բուն ջանքեր պետք է գործադրել, միջոցներ պետք է ձեռք առնել, և կան այդ միջոցները, պետք է դա հնարել, եղած ալիքները պետք է հզորացնել խոհեմ կերպով, ոչ մոլեռանդ ազգայնամոլ սկզբունքների վրա հիմնված: Ըստ նրա` այս պայքարը չպետք է հիմնել ատելության վրա, իրականության հատուցումը պետք է ունենա իր միտքը, թե ո՞ւմ համար պետք է հատուցվի, ո՞ւմ համար պետք է հիշվի, միայն հայե՞րն են, որ պետք է հիշեն կոտորածը:

Սարգիս Շահինյանը նաև ասաց, որ մոռանում ենք, թե իրականում Թուրքիան ինչից է վախենում: «Այս պահին 100-ամյակի իրականությունն ամենօրյա կոչնակ է դարձել իրենց համար»,- ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում