Wednesday, 08 05 2024
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Թաներ Աքչամը Թալեաթ փաշայի երեք հեռագրերով Էրդողանին ապացուցում է Հայոց ցեղասպանության եղելությունը

Թուրքական Taraf թերթում հրապարակած իր հոդվածում թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին:

Հոդվածում Աքչամը մեջբերում է Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կառավարության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ուղարկած երեք հեռագրեր, որոնք ապացուցում են, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն:

Թալեաթի ուղարկած առաջին հեռագիրը թվագրված է 1915 թվականի օգոստոսի 29-ին: Դրանում նշված է, որ օգոստոսի 29-ի դրությամբ կարելի է լուծված համարել հայկական հարցը, և որ այլևս կարիք չկա դիմելու ավելորդ բռնությունների: Նշելով, որ այս հեռագրի լեզուն շատ պարզ է՝ Աքչամը հարցով դիմում է Թուրքիայի ներկայիս վարչապետ Էրդողանին.

«Պարոն վարչապետ, արդեն 10 տարի է, ինչ կառավարում եք երկիրը: Դուք հայտարարում եք, որ ձեր ազգը ցեղասպանություն չի գործել, որ մուսուլմանը չի կարող ցեղասպանություն իրականացնել: Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում «այլևս անհարկի բռնություններ գործադրելու կարիք չկա » և «հայկական հարցը լուծված համարել» արտահայտությունները:

Ինչո՞վ են տարբերվում հարկի ու անհարկի բռնությունները, և եթե խոսքը ազգիս իրականացրածի մասին չէ, ապա ո՞վ է իրագործել դա: Իսկ Հայկական հարցը ո՞րն է, որ ցանկացել են լուծել: Կամ ի՞նչ է նշանակում այդ հարցն արդեն լուծված համարելը:

Թալեաթի երկրորդ հեռագիրն ուղարկվել է 1915 թվականի նոյեմբերին: Դրա հասցեատերը Հալեպում տեղահանության հարցերով պատասխանատու Նաիմ բեյն է: Դրանում նշված էր, որ հայերի տեղահանումն իրականացվում է հանուն երկրի ապագայի: Բացի այդ, նշված է, որ հայերի կողմից ազգային հայց ներկայացնելը բացառելու համար անհրաժեշտ է հնարավորինս կրճատել հայերի թիվը:

Եվ վերջապես՝ երրորդ հեռագիրը թվագրված է 1916 թվականի հոկտեմբերի 7-ին: Իր այդ հեռագրում Թալեաթ փաշան Ջեմալ փաշային հայտնում է Սիսի Հայոց կաթողիկոսության ունեցվածքի բռնագրավման մասին, և կաթողիկոսին Սիսից վտարելու մասին: Նա նշել է, որ Սիսից բոլոր հայերի վտարումից հետո նրանց թողած ողջ ունեցվածքը բռնազավթվել է:

1948 թվականից սկսած՝ այս ամենը կոչվում է «ցեղասպանություն»: Հնարավոր է՝ մեր վարչապետը տեղյակ չէ, սակայն մենք գիտենք այդ մասին: Մեր վարչապետն ասում է, որ իր ազգը ցեղասպանություն չի գործել: Սակայն անհրաժեշտ է պարզել, թե ովքեր են իրագործել վերոնշյալ բաները: Արդյոք ովքե՞ր են նրանք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում