YouTube խոշորագույն վիդեոհոսթինգը գործարկել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս տեղադրել թիրախավորված տեսագովազդ:
Ինչպես տեղեկացնում է The New York Times պարբերականն իր բոլգում տեսագովազդային արշավ սկսելը հնարավոր կլինի Google AdWords պլատֆորմի միջոցով: Google ընկերությունը YouTube-ի սեփականատերն է:
Ներկայում ցանկացած բյուջեով գովազդ ստեղծել կարող է ցանկացած օգտատեր, որն օգտահաշիվ ունի AdWords-ում:
Ավելի վաղ այս պլատֆորմը օգտագործվում էր միայն տեքստային ու մեդիագովազդների համար: Ծառայությունը թույլ է տալիս կարգավորել տեսահոլովակի ցուցադրությունը բազմաթիվ պարամետրերով:
Գովազդատուն պետք է վճարի՝ ըստ օգտատերերի կողմից տեսանյութը դիտելու քանակի, ընդ որում` եթե այն դիտվի մինչև վերջ: Այս մասին հայտնում է Search Engine Watch պորտալը:
Այդպես և գովազդատուից հնարավոր կլինի իմանալ` ինչ տեսանյութ է դիտել օգտատերը գովազդից հետո:
YouTube-ը տեսագովազդի ծառայությունն «աշխատեցնելու» համար հատկացրել է 50 միլիոն դոլար:
YouTube-ը 500 հազար ընկերությունների տրամադրել է 75 դոլար վարկ` նոր ծառայության միջոցով տեսագովազդային արշավ սկսելու համար:
Բացի այս` YouTube-ը ընտրել է 9 ընկերություն, որոնք պետք է պաշտոնապես ներկայացնեն նոր գովազդային ծառայությունը:










































