Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը զղջում է պատահական անցորդների սպանության համար: Ինչպես հաղորդում է Sky News-ը, դատավարության ժամանակ նա ներողություն է խնդրել Օսլոյի կառավարական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված պատահական անցորդների հարազատներից:
Աշխատանքային կուսակցության պատանեկան ճամբարի մասնակիցների սպանության համար նա ներողություն չի խնդրել, քանի որ, իր խոսքերով, այդ հանցագործությունն իրականացրել է քաղաքական նկատառումներով:
Հիշեցնենք. ապրիլի 16-ին Օսլոյում սկսվել է Բրեյվիկի դատավարությունը: Նա մեղադրվում է 2011 թ. հուլիսի 22-ին Օսլոյի կառավարական շենքի մոտ և Ուտոյա կղզում 77 մարդու սպանության մեջ:











































