Լաս Վեգասի Bellagio հյուրանոցում նոր անսովոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել` 308 մարդ միաժամանակ 30 վայրկյանում բացել են շշերը:
Հանուն ռեկորդի հյուրանոցում են հավաքվել շեֆ-խոհարարներ ամբողջ Լաս Վեգասից: Այս մասին հաղորդում է Kedem-ը:
Հյուրանոցի բակը լի է եղել հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչներով, որոնք տիրապետել են կոլեկցիոն գինու շշերը վիրտուոզ բացելու արվեստին:
Գինու շշերը 30 վայրկյանում բացելու նախորդ ռեկորդը պատկանել է Նյու Յորքին: Դրան մասնակցել էր 252 մարդ:









































