Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

Ֆրանսիայում հետաքննում են ընտրությունների արդյունքների վաղաժամ հրապարակման հարցը

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ կապված նախագահական ընտրությունների արդյունքների վաղաժամ հրապարակման հետ: Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, իրավապահների ուշադրությունն իրենց վրա են հրավիրել France-Presse գործակալությունը, երկու բելգիական և մեկ շվեյցարական պարբերական, նորզելանդական մեկ կայք և բելգիացի լրագրողներ:

Մասնավորապես դատախազությունը ԶԼՄ-ներին մեղադրել է 1977թ. օրենքը խախտելու մեջ, որի համաձայն ընտրությունների կանխատեսումների հրապարակումն արգլվում է մինչև Փարիզի ժամանակով ժամը 20:00-ը, երբ կազդարարվի քվեարկության ավարտը: Նման սահմանափակման նպատակն է կանխել նախնական արդյունքների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա:

Agence France-Presse-ի տվյալներով՝ սովորաբար նախնական արդյունքները հայտնի են դառնում երեկոյան ժամը 7-ին: Դրանք պատրաստում են դիտորդները, որոնք իրավունք են ստանում մտնել ընտրական տեղամասեր փոքր քաղաքներում, որտեղ քվեարկությունը սովորաբար ավարտվում է ժամը 18:00-ին: Իրենց կանխատեսումները դիտորդները կազմում են այդ ընտրատեղամասերի քվեների հաշվարկի հիման վրա:

Գործակալության տեղեկություններով՝ նախքան քվեարկության ավարտը նախնական արդյունքների մասին տեղեկությունների հրապարակումը ընդունված փորձ է: Ներկա ընտրությունների վերաբերյալ AFP-ին հավաստիացրել էին, որ կանխատեսումները չեն ուղարկվի այն արտասահմանյան պարբերականներին, որոնք նախօրոք հրաժարվել էին հետևել ընտրությունների արդյունքների վաղաժամ հրապարակումն արգելող ֆրանսիական օրենքին:

Օրենքի խախտման մեջ կասկածվող ԶԼՄ-ներին մեղավոր ճանաչելու դեպքում նրանց սպասվում է 75 հազար եվրո տուգանք: Ընդ որում, թերթը գրում է, որ նախնական արդյունքների մասին լուրեր են հրապարակվել նաև սոցիալական ցանցերում, որոնց օգտատերերը թեկնածուների անունները փոխել են կեղծանուններով: Արդյո՞ք նման օգտատերերի դեմ գործ կհարուցվի՝ չի հաղորդվում:

Հիշեցնենք, Ֆրանսիայում բոլոր քվեաթերթիկների մշակման արդյունքում երկրորդ փուլ են անցել Սոցիալիստների ներկայացուցիչ Ֆրանսուա Օլանդը և գործող նախագահ Նիկոլա Սարկոզին՝ հավաքելով համապատասխանաբար ձայների 28.4%-ը և 25.5%-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում