Ճապոնիայի Կիոտո պրեֆեկտուրայի Կամեոկա քաղաքում վարորդը վրաերթի է ենթարկել դպրոցականների խմբին, որի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 10 մարդ, այդ թվում՝ 9 երեխա: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ճապոնական NHK հեռուստաալիքին:
Ոստիկանության տվյալներով՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին Կամեոկայում մեքենան մեծ արագութամբ մխրճել է տարրական դպրոցի աշակերտների խմբի մեջ, ինչի արդյունքում վիրավորվել է 9 երեխա և 26-ամյա հղի մի կին:
Դեպքը տեղի է ունեցել նեղ փողոցի վրա, որով երեխաները դպրոց էին գնում: Հաղորդվում է, որ լուրջ վնասվածքներ են ստացել երկու աշակերտ, նրանք գտնվում են անգիտակից վիճակում: Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է մեքենայի 18-ամյա վարորդին, դեպքի հանգամանքները պարզվում են:
Իշխանությունների տվյալներով՝ ճապոնական օրենքներով անչափահաս երիտասարդը վարորդական իրավունք չի ունեցել:










































