Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հենված է «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքի վրա, ինչը հենված է Քեմալ Աթաթուրքի «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» խոսքերի վրա.
«Մենք շոու չենք անում, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում: Թուրքիան իսկապես շատ լավ հարաբերություններ ունի հարևան երկրների հետ՝ բացառությամբ երեք երկրներից: Մենք սերտ հարաբերություններ ունենք Հունաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի հետ:
Դա չի կարելի ասել Թուրքիայի հարևան երեք երկրների պարագայում՝ Հայաստան, Իսրայել և Սիրիա: Դրանք այն երկրներն են, որոնց հետ դժվար է պայմանավորվել: Թուրքիայի համար դժվար է կայուն հարաբերություններ պահպանել այդ երկրների հետ:
Անհնար է միաժամանակ բոլոր հարցերը լուծել: Դա կախված չէ միայն մեր գործադրած ջանքերից: Մեր քաղաքականության հաջողությունը շաղկապված է նաև հարևան երկրների որդեգրած կեցվածքին»:






































