Եգիպտոսի շրջակա միջավայրի պահպանության պետական նախարարությունը նախազգուշացրել է շնաձկան հնարավոր հարձակման մասին, որին նկատել են եգիպտական Շարմ-Էլ-Շեյխ քաղաքի մոտ: Գերատեսչության տեղեկության համաձայն` 2.5 մետրանոց շնաձուկը հայտնաբերվել է Նաամա-Բեյ լողափերի մոտ, որ տեղակայված են Կարմիր ծովի Սինայի հանգստավայրի կենտրոնական մասում:
Ինչպես նշված է նախարարության զեկուցման մեջ, զբոսաշրջիկները մի քանի անգամ նկատել են գիշատչին, որը սատկած ձկներ է կերել լողափի անմիջական հարևանությամբ, թեև այս տեսակը սովորաբար բնակվում է 150 մետր խորության վրա:
Այս իրավիճակը, մասնագետների կարծիքով, անբնական է ու վտանգավոր, սակայն, ինչպես նկատում է ITAR-TASS գոևծակալությունը, շնաձկան հայտնվելը հանգստավայրում իրենց հանգիստը վայելողների շրջանում իրարանցում չի առաջացրել:
Հիշեցնենք, որ 2010 թ. Սինայի թերակղզում Շարմ-Էլ-Շեյխի մոտ գրանցվել էր շնաձկան 5 հարձակում հանգստացողների վրա, որից հետո լողափերը անորոշ ժամանակով փակվել էին:








































