Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

Մայիսի 7-ը, 8-ը, 9-ը` ըստ Սերժ Սարգսյանի ու նախկին քաղբանտարկյալի

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գևորգյանի և Հայաստանի Լիբերալ կուսակցության հիմնադիր-ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի հետ թիվ 5 ընտրատարածքում առաջադրված Սուրեն Սիրունյանի համար էական չէ, թե Երկրապահ կամավորական միությունն այդ ընտրատարածքում ում է պաշտպանում:

Հիշեցնենք, որ երկրապահներն օրերս կայացած արտահերթ նիստում հայտարարել էին, որ ՀՀ ԵԿՄ Արաբկիրի երկրապահները մեկ մարդու պես պաշտպանում են ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը և հրահանգը` պաշտպանելու Հանրապետական կուսակցությանը, թիվ 4 ընտրատարածքում` Արտակ Սարգսյանի, իսկ թիվ 5-ում` Արթուր Գևորգյանի թեկնածությունները։ «Միանշանակ, այդպես պետք է լիներ, պետք է պաշտպանեին Արթուր Գևորգյանին: Դրա մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում: Բայց իմ շրջապատում կան մարդիկ, որոնք պատերազմի մասնակից են եղել, կան նաև Երկրապահ կամավորական միության անդամներ, ընկերներ, որոնք այս պահին ինձ համար աշխատանք են անում այդ տարածքում»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, Ս. Սիրունյանն ասաց. «Այս պահի դրությամբ ունեմ 11 խումբ-թիմ` բաղկացած 5-6 հոգուց: Իմ ամբողջ ընտրարշավի ընթացքում իմ ընկերները, թիմակիցները ժողովրդին ոչ մի բան չեն խոստանալու, ոչ մի ավելորդ բեռ իրենց ուսերի վրա չեն վերցնելու, ոչ մի փողոց չեն ասֆալտելու, ոչ մի մուտքի դուռ չեն ներկելու: Ժողովրդի հետ խոսակցությունը լինում է մեկ նպատակի շուրջ` ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ և քվեարկություն հանուն Հայաստանի վաղվա օրվա: Հիմնական հարցը, որ բարձրացվում է հանդիպումների ժամանակ, աշխատատեղեր ստեղծելուն է վերաբերում»:

Ս. Սիրունյանն ասաց, որ 5-րդ ընտրատարածքում առայժմ որևէ անօրինական, արտառոց դեպք չի նկատել, հույս ունի, որ ընտրության օրն էլ չի գրանցվի: «Քանի դեռ տեղեկատվություն չունեմ, որ Արթուր Գևորգյանը կամ Հովհաննես Հովհաննիսյանը ընտրակաշառք են բաժանել, երկուսին էլ ես համարում եմ իմ մրցակիցներ, իսկ եթե որևէ թեկնածու ընտրակաշառք բաժանի, մենք մեր բոլոր հնարավորություններով, ուժերով փորձելու ենք թույլ չտալ»,- ասաց նա` հավելելով, որ ինքն ընտրությունների է գնում արդար, թափանցիկ, ազատ ընտրություններ անցկացնելու նշանաբանով:

«Ինքս էլ կարող էի գովազդային պաստառներ տեղադրել, բայց հրաժարվել եմ դրանից: Կարծում եմ, որ այդ պաստառներով չէ, որ մարդը պետք է պատգամավոր դառնա: Մարդը պետք է պատգամավոր դառնա իր վարքով, գործով, իր անցած ճանապարհով: Խնդիր չունեմ, թե ինձ որ ընտրատարածքում են ճանաչում. ինձ ճանաչում են ամբողջ հանրապետությունում, որովհետև ունեմ անցած ճանապարհ, և մարդիկ ինձ դրանով են ճանաչում: Կցանկանայի, որ խորհրդարանում լինեին մարդիկ, որոնք կկարողանային ճիշտ օրենքներ ներկայացնելով` երկիրը փորձեին տանել առաջ, և ժողովուրդը կարողանար ազատ ու հանգիստ լինել և զբաղվել առօրյա կյանքով»,- ընդգծեց պատգամավորի թեկնածուն` հավելելով, թե ինքն իրեն չի պատկերացնում Ազգային ժողովում: «Իմ նպատակը մեկն է` ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Քանի որ ինքս ընտրությունների հետ կապված` մարտի մեկից հետո, հայտնվել եմ ճաղերի ետևում»:

Հանրապետականը և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր քարոզարշավների ընթացքում
անընդհատ շեշտում է, թե մայիսի 6-ից հետո մայիսի 7, 8, 9 է գալու, և հանդարտության կոչեր է անում: Սուրեն Սիրունյանը ևս վստահ եմ, որ մայիսի 6-ից հետո գալու է 7-ը, 8-ը, 9-ը, 10-ը, բայց. «Չեմ ուզենա, որ մայիսի 7-ը, 8-ը, 9-ը նմանվի փետրվարյան ընտրություններից հետո 24, 25, 26 և 27-ին և մարտի 1-ին: Կուզենամ, որ այս անգամ ընտրություններն անցնեն այնպես, որ երկրում ավելորդ ցնցումներ չլինեն: Դրա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է մեզ վրա, առաջին հերթին մենք թեկնածուներով պետք է ձգտենք չգնալ այդպիսի բաների: Շատ կարևոր է, որ թեկնածուներն իրենք էլ պատրաստակամ լինեն մասնակիցը դառնալու ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների: Եթե ցանկացած թեկնածու իր ընտրատարածքում հրաժարվի ընտրակեղծիքներից, ընտրակաշառք բաժանելուց, վստահ եմ, որ և’ շատ լավ խորհրդարան կունենանք, և’ այն երկիրը, որը երազում ենք: Կցանկանայի, որ մայիսի 7-ին հայ ժողովուրդն արթնանար այն երկրում, որտեղ չէին լինի ցնցումներ, թեկնածուները մեկմեկու ձեռքը սեղմելով` կշնորհավորեր ընտրությունների կապակցությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում